Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

«Մասնակցելու համար դեռ Երևան հասնել է պետք» (ֆոտոշարք)

«Մասնակցելու համար դեռ Երևան հասնել է պետք» (ֆոտոշարք)
30.06.2012 | 12:43

«Չար լեզուներն ասում են` իբր սեպտեմբերին Երևանում եմ լինելու ու շատ հավանական է Երևանի աբստրակցիոնիստների հետ մի ցուցահանդեսի մասնակցեմ»,- մեզ հետ զրույցում ասաց ավանգարդ արվեստի ներկայացուցիչ, ամերիկաբնակ Սէվը (Հենրիկ Խաչատրյանը) և հավելեց, որ սեպտեմբերի 14-ին սկսվում է Գյումրիի ժամանակակից արվեստի միջազգային բիենալեն, հոկտեմբերի 1-14-ը «Shushi Art Project»-ը, բայց մասնակցելու համար դեռ Երևան հասնել է պետք, ինչի հետ կապված ոչ մի կոնկրետ բան դեռ չկա: Մեր հարցին` «Ցուցահանդեսներ ունենո՞ւմ է ԱՄՆ-ում, և այնտե՞ղ, թե այստե՞ղ են

ավելի մեծ հետաքրքրություն առաջացնում նրա աշխատանքները, Սէվը պատախանեց, որ ԱՄՆ- ում վերջին անգամ ցուցահանդեսի մասնակցել է ձմռանը («LA Art Show»): «Դրանից հետո մի քիչ ավելի մեծամտացա ու բոլոր մյուս առաջարկները մերժեցի,-ասաց նա:- Ոչ այստեղ, ոչ էլ Երևանում այդքան հետքրքրություն չկա: Եթե կա էլ, ապա արածիցս բավականին հեռու հետաքրքրություններ են»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5527

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ